Երգչուհի Նարգիզն առաջին անգամ համերգ կտա Երևանում![]() 6 հունիսի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայաբնակ ազգությամբ ուզբեկ երգչուհի Նարգիզ Զակիրովան, որն իր ստեղծագործական կարիերան սկսել է Ամերիկայում, առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում: Երգչուհին կներկայացնի իր «Երկուսով» համերգային ծրագիրը, որի շրջանակում կկատարի ինչպես հին ու սիրված, այնպես էլ երգչուհու պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի նոր երգերը: Նարգիզի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արդեն վաճառվում են: Նարգիզը ծնվել է 1970-ի հոկտեմբերի 6-ին Տաշքենդում, Ուզբեկստանում հայտնի երաժիշտների ընտանիքում: 2013-ին նա անցել է ամերիկյան X-Factor-ի ընտրական փուլիերից 3-ը, սակայն, երբ կազմակերպիչները նրան չեն զանգահարել, նա մասնակցել է ռուսական «Գոլոս» նախագծին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: 2014-ի ապրիլից Նարգիզը համագործակցում է պրոդյուսեր և կոմպոզիտոր Մաքսիմ Ֆադեևի հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |