Համացանցում հայտնվել է «Մշուշ» (The Mist) սերիալի նոր թրեյլերը, որը նկարահանվել է հայտնի ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Մառախուղը» վիպակի հիմնա վրա:
Ըստ սյուժեի, նկարիչ Դևիդ Դրեյթոնն ապրում է Մեն նահանգի փոքր քաղաքներից մեկի արվարձանում: Ուժգին փոթորկից հետո նա որդու հետ գնում է տեղի սուպերմարկետը: Զբոսանքի ժամանակ հերոսները սաստիկ մառախուղի մեջ են հայտնվում: Հեռուստասերիալը ներկայացված է 10 էպիզոդով:
«Մշուշի» պրեմիերան նախանշված է հունիսի 22-ին: Սերիալում նկարահանվել են Ալիսա Սազերլենդը, Իսայա Ուիթլոք կրտսերը, Բիլ Քարը և Բաս Բիրնին: Քինգը հանդես է եկել որպես նախագծի սցենարիստներից մեկը:
«Մառախուղն» առաջին անգամ հրատարակվել է 1980-ին: Ըստ սյուժեի, Բրիջթոն քաղաքը անթափանցելի մի մառախուղ է պատում, որի մեջ հրեշներ են թաքնվում: 2007-ին ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտը լիամետրաժ ֆիլմ է նկարահանել վիպակի մոտիվներով: