ՌԴ կրթության նախարարն առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ կիրիլիցային![]() 6 հունիսի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է վերադառնալ միասնական տառատեսակի ԱՊՀ տարածքում: «Վերջին 10 տարում մեծ թեմա է դարձել տառատեսակների լատինականացումը կամ արաբականացումը: Հիմա մենք պետք է վերադառնանք միասնական այբուբենի ԱՊՀ տարածքում՝ դա կիրիլիցան է, քանի որ, ինչպես ցույց են տալիս հարցումները, մերձավոր արտերկրի բնակչությունն այնուամենայնիվ խոսում է կիրիլիցայի անհրաժեշտության մասին»,-ասել է Վասիլևան երրորդ Լիվադիական համաժողովում, որի թեման էր «Ռուսական աշխարհն ու ռուսաց լեզուն. Պատմական արմատներն ու զարգացման ուղղությունը», գրում է ՌԻԱ Նովոստին: Վասիլևան նշել է ,որ Ռուսաստանը պետք է շատ հստակ դիրքորոշում որդեգրի կիրիլիցայի տարածման հարցում: «Վերջին երկու տասնամյակում այդ դիրքորոշումը մի փոքր թուլացել էր»,-ասել է Վասիլևան: ԽՍՀՄ փլուզումից հետո Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում անցում կատարվեց կիրիլիցայից լատինատառ այբուբենի: Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին, որ 2025-ից երկիրն ամբողջությամբ կանցնի լատինիտառ այբուբենի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |