6 հունիսի 2017 - 20:59 AMT
Քլունիների ընտանիքը երկվորյակներ է ունեցել

Հունիսի 6-ին ծնվել են դերասան Ջորջ Քլունիի և իր կին, փաստաբան Ամալ Քլունիիի երկվորյակները:

Ընտանիքը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ երեխաների անուններն են Էլլա և Ալեքսանդր:

«Ամալն, Էլլան ու Ալեքսանդրը լավ են զգում: Ջորջը հանգստանում է ու կվերականգնվի մի քանի օրից», - կատակել են Քլունիները տարածած հայտարարությունում:

Մայիսի 28-ին Ջորջ Քլունին, ով «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից է, նամակ էր հղել մրցանկաբաշխության մասնակիցներին, նշելով, որ ներկա չէ Երևանում կնոջ հղիության պատճառով: «Եթե գայի Երևան, ու կինս երկվորյակներ ունենար, այլևս չէի կարողանա հետ վերադառնալ», - կատակել էր դերասանը:

Photo. Getty