Norway Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ![]() 8 հունիսի 2017 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի են ունեցել Norway Chess գերհզոր մրցաշարի 2-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ: Կողմերը 60-րդ քայլում խաղաղ ելք են կնքել: Հայ գրոսմայստերն այս տուրից հետո վաստակած 1 միավորով բաժանում է երրորդից 8-րդ տեղերը: 1.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վլադիմիր Կրամնիկը և Նակամուրան: Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5 Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1 Անիշ Գիրի (Հոլանդիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 0.5:0.5 Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5 Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5 Մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Կարդացեք նաև՝ Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը զիջել է առաջատարի դիրքը ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |