Թեհրանում ահաբեկչությունների գործով 41 կասկածյալ է ձերբակալվել

Թեհրանում ահաբեկչությունների գործով 41 կասկածյալ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Իրանի հատուկ ծառայությունները Թեհրանում իրականացված ահաբեկչական գործողությունների գործով 41 կասկածյալ են ձերբակալել:

«Հատուկ ծառայությունների և կասկածյալների ընտանիքների անդմաների օգնությամբ երկրի տրաբեր գավառներում 41 անձ է ձերբակալվել, որոնք կապված են «Իսլամական պետության» հետ»,-ասվում է Իրանի ՆԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Նշվում է, որ հատուկ գործողության արդյունքում կասկածյալներից առգրավվել է զինամթերք, ինչպես նաև փաստաթղթեր:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանի 2 կասկածյալ է ձերբակալվել, նրանց կասկածում են Թեհրանի ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց հետևանքով 17 մարդ է զոհվել:

Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում և հարձակվել են իմամ Հոմյենիի դամբարանի վրա: Ինքնաձիգերով զինված ահաբեկիչները (2 խումբ 3-4 ական անդամով) կրակ են բացել մարդկանց վրա, դամբարանի մոտ մահապարտ կինը ռումբ է պայթեցրել: Նաև չհաստատված տվյալներ են ստացվում խորհրդարանի շենքում պայթյունի մասին: Ըստ Մեհր գործակալության, մահապարտը գործի է դրել ռումբը շենքի 4-րդ հարկում:

Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Թեհրանում ահաբեկչական հարձակումներին մասնակից լինելու մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---