Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչը վերադարձել է հայրենիք![]() 10 հունիսի 2017 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Բաթման շրջանում մայիսին ձերբակալված National Geographic-ի ֆրանսիացի լրագրող-լուսանկարիչ Մաթիաս Դեպարդոնը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ RSF-ին հղումով: Բրյուսելում ՆԱՏՕ–ի համաժողովին Էրդողանի հետ զրույցում Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետաքրքրվել էր երկու շաբաթից ավել արտաքսմանը սպասող ֆրանսիացի լրագրողի դրության մասին։ Էրդողանը խոստացել էր անհապաղ զբաղվել այդ հարցով, որից հետո միայն Դեպարդոնն ազատ էր արձակվել։ Մաթիաս Դեպարդիոնը բերման էր ենթարկվել մայիսի 8-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում: Դեպարդիոնը ֆոտոռեպորտաժ էր պատրաստում Բաթմանի Հասանքեյֆ հինավուրց քարանձավային քաղաքի վերաբերյալ, որը ներկայումս ոչնչացման վտանգի տակ է:Բերման էր ենթարկվել նաև նաև լրագրողի թարգմանիչը: Նրանք մեղադրվում էին սոցմեդիայում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու մեջ:Հարցաքնությունից հետո Դեպարդիոնի գործը փոխանցվել էր դատարան, որն էլ արտաքսելու մասին որոշում է կայացրել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |