10 հունիսի 2017 - 11:41 AMT
ՀՀ-ից 5 շախմատիստ կարող է մասնակցել Աշխարհի գավաթին

Հունիսի 10-ին Մինսկում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչ տուրը: 22 լավագույնն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Հայաստանի հինգ ներկայացուցիչ՝ Արման Միքայելյանը (16-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (20-րդ), Արման Փաշիկյանը (27-րդ), Սերգեյ Մովսիսյանը (32-րդ) և Սամվել Տեր-Սահակյանը (35-րդ), տասը տուրից հետո վաստակել են 7-ական միավոր և Աշխարհի գավաթին մասնակցելու հնարավորություններ են պահպանում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

8-ական միավորով առաջատար են Մաքսիմ Մատլակովը (ՌԴ) և Բաադուր Ջոբավան (Վրաստան): Եվս հինգ շախմատիստ 7.5-ական միավոր է վաստակել:

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության իններորդ տուրում միջազգային վարպետ Արման Միքայելյանն (անհատական վարկանիշ` 2444) սպիտակներով հաղթել էրիսպանացի գրոսմեյստեր Դավիթ Անտոնին (2660):