ԶԼՄ-ներ. ՌԴ-ն ու ԱՄՆ-ն «գաղտնի բանակցել են» Սիրիայի հարցով![]() 10 հունիսի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչներն առնվազն 2 «գաղտնի հանդիպում» են ունեցել՝ քննարկելով Սիրիայում անվտանգության գոտիների հարցը: Այդ մասին հայտարարել է Wall Street Journal-ը սեփական իրազեկ աղբյուրների վրա հղումով: Ըստ թերթի աղբյուրների, հանդիպումներն անցել են Հորդանանում, մասնակցել են նաև այդ երկրի իշխանությունները: Եվս մեկ հանդիպում, ըստ պարբերականի, պետք է կայանար Ամանում այս շաբաթ, սակայն չեղարկվեց ժամանակի համաձայնեցման դժվարությունների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ ռուս-ամերիկայն հետագա բանակցությունները սպառնալիքի տակ են Վաշինգտոնի և Դամասկոսի միջև լարվածության պատճառով: Նշվում է, որ ԱՄՆ-ն հուսով է ՌԴ հետ գործակցելու միջոց գտնել և ոչնչացնել ահաբեկչական «Իսլամական պետությունը»: Եթե անվտանգության գոտիներն արդյունավետ լինեն, Վաշինգտոնն ու Մոսկվան կպայմանավորվեն այդպիսի գոտիների մասին նաև այլ տարածքներում: 2017-ի մայիսի սկզբին ՌԴ, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծման մասին, խոսքը 4 այդպիսի գոտու մասին է՝ Իդլիբում, Հալեպում, Լաթակիայում, Համայում: Ինչպես հայտարարել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետ Սերգեյ Ռուդսկոյը, անվտանգության գոտիները նպաստել են իրավիճակի արմատական բարելավմանը Սիրիայում՝ փաստացի թույլ տալով կասեցնել քաղաքացիական պատերազմը Սիրիայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |