Նալբանդյան. Երևանը բարձր է գնահատում ՌԴ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում![]() 12 հունիսի 2017 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Երևանը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանի միջնորդական ջանքերը։ Այդ մասին հունիսի 11-ին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի օրվան նվիրված ելույթում։ «Ռուսաստանի ջանքերի շնորհիվ էր, որ 1994-ի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագիր կնքվեց։ Դա հնարավորություն տվեց կողմերին անցնելու խնդրի քաղաքական կարգավորման փուլին»,– ասել է Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշել է, որ չնայած, որ Ադրբեջանը մշտապես խատում է համաձայնագրի կատարումը, իսկ 2016-ի ապրիլին լայնածավալ գործողություններ ձեռնարկեց, Հայաստանը Ռուսաստանի և համանախագահ երկրների հետ շարունակում է ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ «Պայմաններ են ստեղծվում բանակցային գործընթացի առաջխաղացման համար՝ նպատակ ունենալով հասնել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման»,-ասել է նա։ Նալբանդյանը նշել է, որ ինտենսիվ երկխոսություն է ընթանում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների և տարբեր գերատեսչությունների միջև: Հունիսի 10-ին Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հասունանում է մի իրավիճակ, երբ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |