Թենիսիստ Խաչանովը 28 կետով բարելավել է դիրքը ATP-ում

Թենիսիստ Խաչանովը 28 կետով բարելավել է դիրքը ATP-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 28 կետով բարելավել է դիրքը ATP-ում՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնությունում հասել է 1/8 եզրափակչին, որտեղ զիջել է աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին:

«Ռոլան Գարոսից» հետո 21-ամյա Խաչանովը 515 միավոր ունի: Բարելավելով դիրքը՝ նա 72-րդ հորիզոնականից բարձրացել է 44-րդ հորիզոնական: Նախկինի պես ցանկի առաջատարն է իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հունիսի 11-ին 10-րդ անգամ դարձավ «Ռոլան Գարոսի» հաղթողը:

21-ամյա թենիսիստը լավագույնն է ՌԴ ներկայացուցիչներից ATP վարկանիշում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---