Զոհված զինծառայողների ևս 2 ընտանիք փոխհատուցում կստանա

Զոհված զինծառայողների ևս 2 ընտանիք փոխհատուցում կստանա

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 9-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 2 զոհված զինծառայողի ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:

Հունիսի 12-ին ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանի, Մհեր Ֆելիքսի Արզումանյանի ընտանիքներին և ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200.000 ՀՀ դրամ:

2016 թ. դեկտեմբերի 15-ին 84 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որն ուժի մեջ մտավ 2017-ի հունվարի 1-ին: Համաձայն օրենքի՝ 2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարում այս հիմնադրամին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---