12 հունիսի 2017 - 16:59 AMT
«Հաջողակ վճարող» ակցիա. Վճարեք Telcell-ով և շահեք

«Թել-Սել» ընկերությունն իր 10-ամյակի առթիվ հերթական անակնկալն է պատրաստել իր տերմինալներով վճարում կատարողների համար:

Մայիսի 15-ից մեկնարկել է «Հաջողակ վճարող» ակցիան, որի շրջանակներում Telcell տերմինալներով վճարողներն ինքնաբերաբար դառնում են վիճակախաղի մասնակիցներ և հնարավորություն ստանում շահել բազմապիսի մրցանակներ, այդ թվում` iPhone 7 հեռախոս և Renault Logan մակնիշի 2 ավտոմեքենա:

Խաղարկության հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով՝ 15 օր պարբերականությամբ անցկացվող վիճակահանությունների ընթացքում, որոնք ուղիղ հեռարձակվելու են Telcell-ի պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում և Youtube-ում:

Հունիսի 6-ին կայացել է առաջին խաղաշրջանն ամփոփող վիճակահանությունը, որին օնլայն ռեժիմում հետևում էին Telcell-ի հարյուր հազարավոր հաճախորդներ: Ի թիվս այլ շահումների՝ խաղարկվեց նաև օրվա սուպերշահումը՝ iPhone 7 սմարթֆոնը, որը շահել է Հրաչ Հովհաննիսյանը Վանաձորից:

«Telcell-ը որոշեց իր գործունեության հոբելյանական՝ 10-րդ տարին նշանավորել խոշոր արշավի անցկացմամբ, որը հնարավորություն կտա վճարումների գործընթացը դարձնել հետաքրքիր ու սպասումնալի: Անցկացվեց առաջին խաղաշրջանը, և մեր հաճախորդների արձագանքները վկայում են, որ անակնկալն իսկապես ստացվում է»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ մարքեթինգի և ծառայությունների մշակման բաժնի ղեկավար Ռուբեն Սաղոյանը:

Խաղարկությունը շարունակվում է, շահելու հնարավորությունը՝ աճում: Դրա համար ընդամենը պետք է շատ վճարումներ կատարել Telcell տերմինալներով ու հետևել վիճակահանություններին: Իսկ ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու համար պետք է անպայման գրանցվել www.telcell.am կայքում:

Renault Logan 1-ին ավտոմեքենան շահողի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 4-ին՝ Telcell-ի 10-ամյակի օրը: