Օձերի խայթոցների դեպքերն ավելացել են. Ինչպես առաջին օգնություն ցույց տալ![]() 12 հունիսի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - 2017-ին միանգամից սկսված ամառն օձերի ակտիվացման պատճառ է դարձել, որի հետևանքով գրեթե կրկնակի ավելացել են նաև խայթոցների դեպքերը։ Ապրիլի 18-ից սկսած Հայաստանում գրանցվել է օձերի խայթոցի 42 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25-ի փոխարեն, հայտնել էհանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել։ Թունաբանը զգուշացնում է հատկապես բնության գրկում զգույշ լինել ու հեռու մնալ օձերից։ «Հիմա շատերը գնում են քաղաքից դուրս՝ էքսկուրսիաների։ Միշտ պետք է լինել զգույշ, երբեք չփորձել բռնել օձին։ Օձը երբեք առաջինը չի հարձակվում, դա նրա բնազդն է։ Հարձակվելուց առաջ օձը միշտ ֆշշացնում է, զգուշացնող ազդանշան է տալիս։ Եթե կանգնեք անշարժ կամ շրջանցեք, նա երբեք առաջինը չի հարձակվի»,– զգուշացնում է մասնագետը, գրում է Sputnik Արմենիան: Իսկ եթե օձն, այդուամենայնիվ խայթել է, Միքայել Գաբրիելյանը խորհուրդ է տալիս չխառնվել և ցույց տալ անհրաժեշտ առաջին օգնությունը։ «Առաջին րոպեներին ցանկալի է թույնն արտածծել վերքից և թքել։ Եթե չկա փչացած ատամ կամ արնահոսող վերք բերանի խոռոչում, ստամոքսում կամ տասներկումատնյա աղիքում, թույնը երբեք չի ներթափանցի»,– ասել է թունաբանը։ Ի դեպ, օձերը, մասնագետների դիտարկմամբ, առավել վտանգավոր են հատկապես օգոստոսին` զուգավորման շրջանում։ Դեպքերի վիճակագրությունը աճում է ամռան հենց այդ ժամանակահատվածում։ Իսկ ինչ վերաբերում է կարիճների խայթոցներին, թունաբանը նշել է, որ առավել վտանգավոր են սև կարիճները, որոնք, հիմնականում, տարածված են Էջմիածնում և Արմավիրում։ Ի տարբերություն օձերի, սև կարիճների խայթոցի դեպքում տուժողին ինքնուրույն որևէ օգնություն ցույց տալ չի կարելի։ Հարկավոր է հնարավորինս արագ հասցնել հիվանդանոց։ «Դա վերաբերում է սև կարիճներին»,– ասում է մասնագետը,– «դեղին, բաց գույնի կարիճներն առաջացնում են տեղային ցավ կամ ալերգիկ ռեակցիա, մահացու չեն»։ Հանրապետության գլխավոր թունաբանը վստահեցնում է` Հայաստանյան բոլոր հիվանդանոցներն ապահովված են առաջին օգնության համար անհրաժեշտ հակաթույներով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |