Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը հայտարարել է, որ կցանկանար 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո գրված «Pour toi Armenie» երգը Հայաստանի հանրապետության օրհներգ տեսնել:
«Կարծում եմ, որ «Pour toi Armenie» երգը կարող է դառնալ Հայաստանի օրհներգը»,- ասել է նա, նշելով, որ ներկայիս տարբերակը գրեթե ոչինչ չի հաղորդում:
Օրհներգի փոփոխության առաջարկներ նախկինում էլ եղել են. aռաջարկվում էր հիմք վերցնել Արամ Խաչատրյանի ստեղծած ՀԽՍՀ օրհներգը: PAN-ին հետաքրքիր է՝ որ տարբերակը որպես օրհներգ կցանկայանին տեսնել իր ընթերցողները: