12 հունիսի 2017 - 22:30 AMT
Կարկուտ ՀՀ տարածքում․ 3 մարզում հակակարկտային 6702 կրակոց է կատարվել

Հունիսի 12-ին, ժամը 18:18-ից մինչև 19:35-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 30 կայանքից Շիրակի մարզի Աղին, Ախուրյան, Բասեն, Բայանդուր, Երազգաորս, Գետք, Արևիկ, Ազատան, Մեղրաշեն, Շիրակավան, Փանիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3679 կրակոց:

Ժամը 16:45-ից մինչև 17:06-ը հակակարկտային 21 կայանքից Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2327 կրակոց:

Ժամը 16:05-ից մինչև 16:30-ը հակակարկտային 8 կայանքից Լոռու մարզի Լեջան, Ագարակ, Հագվի, Օձուն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:

Ժամը 15:13-ից մինչև 15:19-ը հակակարկտային 2 կայանքից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 96 կրակոց: