4 դեկտեմբերի 2007 - 16:57 AMT
Վ. Օսկանյան. Չարժէ մեր տարածաշրջանը ներքաշել գլոբալ անվտանգությանը վերաբերող խնդիրների մեջ
«Տվյալ պահին, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Գաբալայի կայանի թեման այնքան էլ արդիական չէ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ինչ վերաբերում է Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայմանը, ապա մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկխոսությանը այդ հարցով: Մեծ հաշվով, կարծում եմ, որ չարժէ մեր տարածաշրջանը ներքաշել գլոբալ անվտանգությանը վերաբերող խնդիրների մեջ: Գտնում եմ, որ դրանով մենք խոցելի ենք դարձնում տարածաշրջանային անվտանգությունը, որը կախված է դառնում ոչ թե դրա երկրների գործողություններից, այլ տվյալ պահին գերտերությունների շահերից եւ տրամադրություններից»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: