ՀԱՊԿ հավաքական ուժերը 2017-ի աշնանը նոր ձևաչափով զորավարժություններ կանցկացնեն

ՀԱՊԿ հավաքական ուժերը 2017-ի աշնանը նոր ձևաչափով զորավարժություններ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Բելառուսն առաջարկում է ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) կազմավորումների համատեղ նախապատրաստման նոր, ավելի ծավալուն ձևաչափ փորձարկել 2017-ի աշնանը կայանալիք օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ժամանակ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների հետ հանդիպմանը:

Հունիսի 13-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Լուկաշենկոն հավելել է, որ կարևոր է ոչ միայն զորքերի գործողությունները փորձարկել հավաքական անվտանգության տարբեր տարածաշրջաններում, այլ նաև մշակել հիբրիդային ձևեր ստացած ժամանակակից սպառնալիքների կանխմանն ուղղված գործողությունները: «Դրանք այսօրվա իրողություններն են և պահանջում են համապատասխան արձագանք», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: :

Լուկաշենկոն կոչ է արել ՀԱՊԿ երկրներին արագացնել ԱԱՀՈւ համատեղ տեխնիկական ապահովման համաձայնագրի մշակումը՝ հավելելով, որ այդ ուժերը պետք է հագեցած լինեն նորագույն զենքով և ռազմատեխնիկայով: Նա նշել է, որ այդ գործընթացը դանդաղում է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---