Նյու Յորքի աճուրդում հազվագյուտ հայկական քարտեզ է վաճառվել

Նյու Յորքի աճուրդում հազվագյուտ հայկական քարտեզ է վաճառվել

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին նյույորքյան Swann պատկերասրահում քարտեզների ու ատլասների աճուրդ է անցկացվել: 265 լոտի թվում, որ ներկայացված էին աճուրդում, եղել է նաև XIX դարի հայկական քարտեզ:

Հայալեզու առաջին աշխարհի ատլասը 5 անգամ գերազանցել է հայտագրված $ 6000 գումարը և վաճառվել է 37.500 դոլարով: Սա ռեկորդային ցուցանիշ է:

«1849-ին Հովհաննես Ամիրա Դադյանը ստեղծել է ատլասը Սբ Ղազար կղզու հայկական վանքում, արևմտյան գիտելիքները հայրենիք տանելու համար»,-գրել է պարբերականը, հայտնում է Sputnik-Արմենիան Asbarez-ի վրա հղումով:

Ատլասը բաղկացած է ձեռակերտ երկգույնանի 10 քարտեզից, որոնք հրատարկվել են Փարիզում որպես հիմք ունենալով հիմնականում ֆրանսիական նմուշները:

Ամենաբարձր գնով՝ 25.000 դոլարով վաճառվել է The Endless Mountains («Անվերջ սարեր») քարտեզը, որն ըստ պարբերականի, յուրօրինակ «ուղեցույց» էր գերմանացի գաղթականների համար: Այդ քարտեզի հայտնի պատճենը պահվում է Կոնգրեսի գրադարանի հավաքածուում:

Այլ կարևոր լոտեր էին Land of Land of Land, Neu Jersey, Neu York քարտեզներն ու ատլասները, որոնք հրատարակվել են 1750-ին Ֆրանկֆուրտում Լյուիս էվանսի կողմից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---