Լոնդոնում 24 հարկանի բնակելի շենք է հրդեհվել![]() 14 հունիսի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի արևմտյան հատվածում գտնվող 24 հարկանի Grenfell Tower բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Շենքում մոտ 120 բնակարան կա, և հրդեհի բռնկման պահին ներսում բազմաթիվ քաղաքացիներ են եղել: Սակայն, բարեբախտաբար, հաղորդվում է միայն 30 վիրավորի մասին: Զոհերի մասին տվյալներ չկան, հաղորդում է BBC-ն: Հրդեհը մարելու գործում ներգրավվել է 200-ից ավելի հրշեջ, 40 միավոր տեխնիկա: Կրակն ամբողջությամբ այրել է շենքը: Հրշեջ-փրկարարների խոսքով` իրենց հաջողվել է տարհարնել բնակիչների մեծ մասին, սակայն շատերը շարունակում են ներսում թակարդված մնալ: Հրդեհը սկսելուց 3 ժամ անց էլ փրկարարները դեռևս շարունակում են մարդկանց դուրս բերել շենքից: Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել 4-րդ հարկում տեղի ունեցած պայթյունը: Շենքը 2016-ի սկզբին մի քանի միլիոն արժեքով լայնամաշտաբ վերանորոգում է անցել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |