Ամերիկացիների 58%-ը դժգոհ է Թրամփից![]() 14 հունիսի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիների 58%-ը դժգոհ է Դոնալդ Թրամփի աշխատանքից ԱՄՆ նախագահի պաշտոնում: Սոցհարցման այդպիսի տվյալներ է բերում Gallup International-ը: Նրա գործունեությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների միայն 36%-ը: Նշվում է, որ դժգոհության վարկանիշն ավելացել է մեկ կետով և հասել է առավելագույն ցուցանիշի, գրում է Lenta.ru-ն: Ընդհանուր առմամբ Թրամփից դժգոհության մակարդակը 40%-ից ցածր չի եղել: Ինչպես հայտնում է Gallup International-ը, Դոնալդ Թրամփը ԱՄՆ միակ նախագահ է, որից դժգոհության մակարդակը հասել է 58 տոկոսի նախագահության առաջին 6 ամսում: Բիլ Քլինթոնին նույն շրջանում սատարում էր 51 տոկոսը, Բարաք Օբամային՝ 64 տոկոսը, Ջորջ Բուշ կրտսերին՝ 62 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 1.500 մարդ: Ապրիլին The Washington Post-ի և ABC News-ի համատեղ հարցումը ցույց է տվել որ նախագահության 100 օրից հետո Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության մեջ ամենաքիչ աջակցություն վայելող նախագահներից է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |