Դեբեդ գետի վրա կարող է նոր ՀԷԿ կառուցվել![]() 14 հունիսի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 14-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզին: Քննարկվել են էներգետիկ ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրեր։ ԱՄՆ դեսպանին են ներկայացվել մասնավորապես «Շնող» հիդրոկայանի և Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության ջերմային կայանի կառուցման ծրագրերը։ «Շնող» ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 76 մեգավատ։ Նախնական գնահատումներով, ներդրումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։ «Ծրագրի իրականացումը թույլ կտա օգտագործել առկա ջրային ներուժը։ Այն նաև հնարավորություն կընձեռի Լոռու մարզում նոր աշխատատեղերի ստեղծման համար»,-ասել է Մանուկյանը։ «Մենք պատրաստել ենք մի շարք ներդրումային ծրագրեր և այս պահին կցանկանայի ներկայացնել դրանցից երկուսը»,-նշել է նախարարը՝ միաժամանակ ընգծելով, որ դրանով ներդրումային ծրագրերը չեն սահմանափակվի։ Անդրադառնալով Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրին՝ նախարարն առանձնացրել է վերջինիս ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական նշանակությունը՝ հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման առումով։ Ողջունելով ներկայացված նախանախաձեռնությունը՝ Ռիչարդ Միլզը ընդգծել է ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել այդ ծրագրերը ներկայացնել ամերիկյան ընկերություններին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |