Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքով քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել![]() 14 հունիսի 2017 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երևանի բնակիչ Հայկ Հունանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այսպես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը մայիսի 14-ինԵրևանի ավագանու ընտրությունների օրը, Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում, իր օրինական լիազորությունների շրջանակում բջջային հեռախոսով տեսանկարահանում է իրականացրել: Այդ ընթացքում հիշյալ ընտրատեղամաս այցելած Հայկ Հունանյանը, մոտենալով լրագրողին, տեսանկարահանումը դադարեցնելու անօրինական պահանջ է ներկայացրել վերջինիս: Հ. Հունանյանը ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը և փորձել խլել այն Տ. Խաչատրյանից` այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը, որի հետևանքով լրագրողը չի կարողացել պատշաճ կերպով լուսաբանել քվեարկության ընթացքը: Զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |