Վահրամ Աթանեսյան. Պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ 100-տոկոսանոց է եղել

PanARMENIAN.Net - «Ոչ մի արտակարգ բան չկա նրանում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է պատերազմի մեծ հավանականության մասին: Պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ 100-տոկոսանոց է եղել: Հարցը նրանում է, թե կողմերից որն է հակված հանգեցնել խնդիրը ռազմական լուծման: Այստեղ, հավանաբար, մոտեցումները միանգամայն հակառակ են եւ, ցավոք, ադրբեջանական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի համաձայնություն ձեռք չբերվի: Հենց նման կուրս է վերցրել ադրբեջանական դիվանագիտությունը»,-հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա կարծիքով, բնական են նաեւ միջնորդների առաջարկների տարբեր մեկնաբանությունները ղարաբաղյան հակամարտության կողմերի մոտ, քանի որ «դիվանագիտությունը հենց նրանում է, որ կողմերից յուրաքանչյուրը մեկնաբանի առաջարկությունները իր շահերի տեսակետից»:



Միեւնույն ժամանակ, Աթանեսյանը նշել է, որ Մադրիդի հանդիպմանը հաջորդած Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունից կարելի է եզրակացություն անել, որ չհամաձայնեցված է մնացել միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը, թեեւ հենց դա է ժխտում նախարարը: «Որքանով կարելի է դատել ադրբեջանական մամուլի հրապարակումներից` քաղաքագետների, փորձագետների եւ վերլուծաբանների կարծիքներից, Ադրբեջանում հակված են տեսնել Ղարաբաղի ապագա կարգավիճակը նախկին Ազ. ԽՍՀ սահմաններում: Նրանք շեշտը դնում են ներքին ինքնորոշման վրա, մինչդեռ հայկական կողմը այլ կերպ է դիտարկում ինքնորոշումը: Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ ղարաբաղյան հանրությունը հոգեբանորեն պատրաստ չէ ընդունել կարգավորման այդ մեթոբանությունը, եւ դա է իրողությունը: Կարծում եմ, այդ մեթոդաբանությունը չի համապատասխանում նաեւ ադրբեջանական հասարակության տրամադրություններին»,-նշել է Վ.Աթանեսյանը, հաղորդում է Karabakh Open-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---