Ստեփանակերտում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղում նշել են ավերիչ Սպիտակի երկրաշարժի 19-րդ տարելիցը: Ստեփանակերտի Հուշահամալիրում ողբերգության զոհերի հուշարձանին ծաղիկներ են դրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ, ԼՂՀ Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, հանրապետության հաստատությունների եւ ձեռնարկությունների կոլեկտիվներ: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները պատարագ են մատուցել անմեղ զոհերի հիշատակին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---