Սարգսյանը ցավակցել է Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ![]() 17 հունիսի 2017 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ գերմանացի քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ` հայ ժողովրդի և անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Գերմանիայի կանցլերին, անվանի պետական գործչի ընտանիքին և բարեկամ գերմանացի ժողովրդին: «Դաշնային Կանցլեր Քոլը ժամանակակից աշխարհի և Եվրոպայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների և վճռական կամքի շնորհիվ ապահովվեց Եվրոպայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց Գերմանիայի միջազգային հեղինակությունը»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: Հունիսի 16-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |