Իրանն առաջին անգամ հրթիռակոծել է Սիրիայի ահաբեկիչներին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռակոծել է Սիրիայում ահաբեկիչների բազաները: Այս մասին իրանական Tasnim գործակալությանը հղումով հաղորդում է RIA.ru-ն: Գործակալության տվյալներով՝ երկրի արևելյան հատվածում գտնվող ահաբեկիչների բազաների վրա հարվածն իրականացվել է միջին հեռավորության բալիստիկ հրթիռներով, որը եղել է «Թեհրանի դեմ հարձակումների պատասխանը»: Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում և հարձակվել են իմամ Հոմյենիի դամբարանի վրա: Ինքնաձիգերով զինված ահաբեկիչները (2 խումբ 3-4 ական անդամով) կրակ են բացել մարդկանց վրա, դամբարանի մոտ մահապարտ կինը ռումբ է պայթեցրել: Նաև չհաստատված տվյալներ են ստացվում խորհրդարանի շենքում պայթյունի մասին: Ըստ Մեհր գործակալության, մահապարտը գործի է դրել ռումբը շենքի 4-րդ հարկում: Կարդացեք նաև՝Թեհրանում ահաբեկչությունների գործով 41 կասկածյալ է ձերբակալվել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |