Նիդերլանդներն առավել քննադատաբար է տրամադրված Թուրքիայի հանդեպ, քան Եվրահանձնաժողովը 8 դեկտեմբերի 2007 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդներն առավել քննադատաբար են Թուրքիայի հանդեպ, քան Եվրահանձնաժողովը: Նիդերլանդների խորհրդարանը համաձայն է արտգործնախարար Մաքս Վերհագենի եւ պետքարտուղար Ֆրանս Տիմմերմանսի հետ այն հարցում, որ բարեփոխումները Թուրքիայում չեն անդրադառնում կրոնական փոքրամասնությունների իրավունքների եւ խոսքի ազատության վրա: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունում (FAON), կառավարության դիմումի մեջ ասվում է, որ շարունակվում են սպառնալիքները կրոնական փոքրամասնությունների հասցեին: Բոլորից շատ նման հետապնդումներ եղել են հայկական հարցի պատճառով (Հայոց ցեղասպանության ճանաչում): Նիդերլանդները պահանջում են վերափոխել Քրեական օրենսգիրքը, մասնավորապես համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին 301--րդ հոդվածը: Հոլանդիայի խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում մի քանի հոլանդական քաղաքական կուսակցություններ հիշատակել են վերջերս թուրքական քաղաքներում կատարված ուսումնասիրությունը, որի արդյունքում միայն բնակչության 10 տոկոսն է արտահայտվել 301-րդ հոդվածի վերանայման օգտին: Նիդերլանդների խորհրդարանի որոշ կուսակցություններ բարձրացրել են Հայոց ցեղասպանության հարցը, հիմնականում կապելով այն Թուրքիայում այդ հարցը քննարկելու անհնարինության հետ: Նիդերլանդների Քրիստոնյաների միության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի առանցքային խնդիրներից մեկն է: «ԵՄ-ի համար խայտառակություն է շարունակել բանակցությունները նման պայմաններում»,-նշել է նա: Իր հերթին արտգործնախարար Վերհագենը նշել է, որ Թուրքիայի թերությունները քաղաքական չափանիշների ոլորտում լուրջ են ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Եվրոպայի սահմաններում Թուրքիայի հասարակական աջակցության համար: Նախարարը եւ պետքարտուղար Տիմմերմանսը ընդգծել են, որ բարեփոխումներն ու բանակցությունները չափազանց տեւական գործընթաց են, որի արդյունքն անհայտ է: Նիդերլանդներն ու Եվրոպան հավատարիմ կմնան Թուրքիայի հետ համաձայնություններին, սակայն Թուրքիան եւս պետք է նույնը անի: Այդ համատեքստում ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նոր չափանիշներ չեն կարող հավելվել, ի նկատի ուինենալով Քրիստոնյաների միության հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: «Բանակցությունների ընթացքում տեղին է արծարծել Ցեղասպանության հիշատակման հարցը Թուրքիայում, սակայն Ցեղասպանության ճանաչումը չի հանդիսանում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման: Այնուամենայնիվ, երկիրը պետք է ընդունի իր պատմությունը, եթե ցանկանում է միանալ ԵՄ-ին»,-նշել է պետքարտուղար Տիմմերմանսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |