Համանախագահ. ՄԽ-ն հուսով է, որ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը![]() 19 հունիսի 2017 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: Այդ մասին հայտարարել է ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը: «Եվ Բաքվում, և Երևանում քննարկումներ են եղել քաղաքական երկխոսության վերսկսման վերաբերյալ: Քննարկումների արդյունքում կարելի է գալ այն եզրակացության, որ երկու երկրի նախագահները կողմ են խաղաղ բանակցությունների շարունակմանը»,-ասել է Բաքվում ռուս համանախագահը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) գտնվում են Բաքվում, որտեղ հանդիպել են այդ երկրի նախագահ Իլահմ Ալիևի հետ: Մինչ ադյ նրանք այցելել են Հայաստան և Արցախի Հանրապետություն, որտեղ նրանց ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երևանում նրանք հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել էր, որ համանախագահների հայտարարություններն ուղղված են սահմանին լարվածությունը կանխելուն: «Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել էր Պոպովը: ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից մայիսի 18-ին հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»: Ընթերցեք նաև. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում են. Քննարկվել է հակամարտության կարգավորումը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |