4 հայ շախմատիստ միջազգային գրոսմայստերի նորմ է լրացրել![]() 20 հունիսի 2017 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Մինսկում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի միանգամից չորս ներկայացուցիչ լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: Հայկական շախմատի պատմության մեջ դա առաջին անգամ է տեղի ունենում: Հայկ Մարտիրոսյանը լավագույն արդյունքը ցույց է տվել 18 տարեկան մասնակիցների մեջ, իսկ Արամ Հակոբյանը երկրորդն էր: 17-ամյա Մարտիրոսյանի համար սա արդեն գրոսմայստերի չորրորդ նորմն է, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Ավելի վաղ տարիքում Հայաստանում գրոսմայստերի կոչմանն արժանացել է միայն Սամվել Տեր-Սահակյանը (15 տարեկան): 20-ամյա Արման Միքայելյանն արդեն երրորդ անգամ է լրացնում գրոսմայստերի նորմը: Որպեսզի ստանա այդ կոչումը, նրան մնում է միայն բարձրացնել իր վարկանիշը 20 կետով` հացնելով այն 2500-ի: Միքայելյանը Մինսկում մրցանակային տեղ նվաճելու լավ հնարավորություններ ուներ, բայց վերջին երկու պարտիաներում կրած ցավալի պարտությունները թուլ չեն տվել նրան անգամ Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճել: 15-ամյա Արթուր Դավթյանը կարողացել է առաջին անգամ լրացնել գրոսմայստերի նորմը: Ունենալով 2216 վարկանիշ` նրան հաջողվել է հաղթել իսրայելցի գրոսմայստեր Իյլա Սմիրինին (2676): Կարդացեք նաև՝ ԵԱ. Հովհաննես Բաչկովը 1/4-րդ եզրափակչում է ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |