Կոլումբիայի ապստամբները հանձնել են զենքի մեծ մասը![]() 21 հունիսի 2017 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի ապստամբների «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր՝ Ժողովրդի բանակ» (FARC) կազմավորման ծայրահեղ ձախակողմյան գրոհայինները հանձնել են զենքի 60 տոկոսը: Հունիսի 20-ին նրանք սկսել են հանձնել իրենց մոտ եղած 7000 միավոր զենքից մնացած 40 տոկոսը: Զինաթափման գործընթացն անցնում է Կոլումբիայում ՄԱԿ առաքելության հսկողության տակ: Ըստ պլանի, գործընթացը պետք է ավարտվեր մայիսի 29-ին, այժմ ժամկետը երկարացվել է մինչև հունիսի 27-ը, գրում է Deutsche Welle-ն: Զինաթափումն ընթանում է Կոլումբիայի հատուկ գոտիներում, որտեղ նախկին ապստամբներին կպատրաստեն նորմալ կյանքի: Զինված հակամարտությունը Կոլումբիայում ապստամբների և կառավարական ուժերի միջև սկիզբ է առել 1960-ականներին: Հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 260.000 մարդ, ևս 6,5 մլն ստիպված է եղել հեռանալ բնակության վայրերից: 2016-ին Կոլումբիայի կառավարությունն ու FARC-ը համաձայնության եկան քաղաքացիական պատերազմն ավարտելու մասին: Բանակցային գործընթացը տևել է գրեթե 4 տարի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |