Ռոումինգը ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ ընդամենը 25 դրամով![]() 21 հունիսի 2017 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան մեկնողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ռոումինգի մատչելի՝ ընդամենը 25 դրամ սակագին՝ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում: 25 դրամ/րոպե սակագինը գործում է մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի դեպքում: Ռոումինգում ինտերնետից օգտվելու սակագինը նույնպես 25 դրամ է՝ 1 ՄԲ-ի դիմաց: Ռոումինգի ծառայությունների ակտիվացման դիմաց վճար չի նախատեսվում: ՄՏՍ Ռուսաստանի ցանցում ռոումինգ ծառայություններից օգտվելու համար սահմանված են հետևյալ սակագները. Մուտքային զանգեր, ելքային զանգեր դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան՝ 25 Դ/րոպե, ինտերնետ՝ 25 Դ/ՄԲ: Դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր՝ 50 Դ/րոպե, դեպի Ռուսաստանի այլ ցանցեր՝ 100 Դ/րոպե: Ելքային SMS՝ 9 Դ/SMS: «Ռուսաստանի Դաշնությունը մեր հայրենակիցների կողմից ամենաշատ այցելվող երկրներից է, ինչը, բնականաբար, առաջացնում է այս երկրում ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած ռոումինգի ծառայություններից օգտվելու մեծ պահանջարկ: ՄՏՍ Ռուսաստանի ցանցում գտնվելիս մուտքային զանգերի, դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի մեկ րոպեի, ինչպես նաև տվյալների փոխանցման 1 մեգաբայթի դիմաց 25 դրամ սակագին սահմանելով՝ Ռուսաստանում գտնվող մեր բաժանորդների համար կապը հայրենիքի հետ դառնում է առավել մատչելի ու հարմարավետ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ինչպես ակտիվացնել ռոումինգը Կանխավճարային Պետք է ուղարկել *121*1# հրահանգը ձայնային ռոումինգի և *121*2# հրահանգը՝ SMS ռոումինգի ակտիվացման համար: Արդեն Ռուսաստանում անհրաժեշտ է միանալ ՄՏՍ Ռուսաստանի ցանցին և զգալ ռոումինգում՝ ինչպես տանը: Մանրամասները՝ հղմամբ: Հետվճարային Պետք է այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ անձնագրով: Նաև անհրաժեշտ է մուծել երաշխիքային կանխավճար, որն ամբողջությամբ կվերադարձվի՝ ռոումինգն ապաակտիվացնելուց հետո: Մանրամասներն այստեղ: Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.մտս.հայ կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |