Մեյ. ԵՄ քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո![]() 23 հունիսի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրների քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 22-ին Բրյուսելում՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի մասնակից ԵՄ երկրների ղեկավարների առջև: Մեյն առաջինն արտահայտվեց այդ թեմայով՝ հավաստիացնելով, որ «ընտանիքների բաժանում» չի լինի: Նա ասել է, որ Մեծ Բրիտանիայում բնակության իրավունք ունեցող ԵՄ քաղաքացիները կպահպանեն այդ իրավունքը, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, Մեյն առաջարկել է հատուկ կարգավիճակ շնորհել երկրում ավելի քան 5 տարի բնակվող ԵՄ քաղաքացիներին: Նրանք պետք է հավասար իրավունքներ ունենան, հատկապես բուժապահովագրության և կենսաթոշակային ապահովման հարցերում: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և պետք է ավարտվեն 2019-ի մարտի 31-ին, հակառակ դեպքում երկկողմ պայմանագիր չի կնքվի և որպես հետևանք անցումային շրջանի իրավական կարգավորում չի լինի: Տնտեսության համար հետևանքներն այդ դեպքում անկանխատեսելի կլինեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |