Լոնդոնում հրդեհի սպառնալիքի պատճառով տարհանվել են 5 բազմահարկի բնակիչներ, ընդհանուր առմամբ 800 բնակարան: Այդ մասին հայտնել է Լոնդոնի քաղաքապետարանի վարչության բյուրոյի պետ Քամդենը: Դա արվել է անվտանգության նկատառումներով Grenfell Tower բազմահարկի հրդեհից հետո, որը գրեթե 80 մարդու կյանք խլեց:
Այժմ քաղաքի համապատասխան ծառայությունները զանգվածաբար ստուգում են Լոնդոնի բոլոր բազմահարկերը՝ ապագայում նման միջադեպերը կանխելու համար: Այս անգամ փորձագետների մտավախությունը կապված է ճակատային մասի երեսպատման նյութերի հետ, գրում է Deutsche Well-ն:
Ինչպես հայտնի է, Grenfell Tower բազմահարկի հրդեհի պարագայում նմանատիպ երեսպատման նյութերը նպաստել են կրակի արագ տարածմանը: «Մենք չենք կարող երաշխավորել, որ մարդիկ անվտանգության մեջ են»,-պարզաբանել են տեղական իշխանությունները: Բնակիչներին սկզբից հավաքել են շրջանային գրադարնում, հետո խոստացել են բնակեցնել հյուրանոցներում: Ենթադրվում է, որ երեսպատումը հանելու համար կպահանջվի 2-4 շաբաթ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրդեհը Լոնդոնի 24-հարկանի բազմաբնակարան շենքում բռնկվել է անսարք սառնարանի պատճառով: Այդ մասին հայտարարել է Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ֆիոնա Մաքքորմեկը:
րդեհից այրված Grenfell Towel շենքում 400-600 մարդ էր բնակվում: Կրակը 2 օր չէր հաջողվում մարել, զոհերի քանակը հասել է 79-ի:
Հունիսի 19-ից տուժածներին սկսել են վճարել 5500-ական ֆունտ սթեռլինգ (մոտ 6276 եվրո) արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից: Ավելի վաղ հայտարարվեց, որ հրդեհի պատճառների թվում նշվում է արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական գործ կհարուցի: