24 հունիսի 2017 - 16:59 AMT
ՊՆ. Գեղարքունիքում ավտովթարից տուժած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 14 պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում», - գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հունիսի 24-ի առավատյան Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը: ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում 30 պայմանագրային զինծառայող է եղել: