Ինչով զբաղվել weekend-ին. Բացօթյա փարթիներ, համերգներ, մարզումներ և ֆիլմեր![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում շատ շոգ է, և ինչպես երևում է, հանգստյան օրերին ամեն առումով թեժ է լինելու, սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ բացօթյա փարթիներից մինչև համերգներ: PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ ամառային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Փարթիներ Հունիսի 24-ին Rossia Mall-ի տանիքում կանցկացվի բացօթյա փարթի, որի շրջանակներում կնվագեն դիջեյներ Serjo-ն ու Max-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, մուտքը՝ հրավիրատոմսերով: «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում հունիսի 24-ին Revolution փարթին է լինելու, որի ընթացքում կենդանի կատարմամբ հանդես կգա Կուբայից ժամանած երգչուհի Իվոն Ֆերնանդեսը, իսկ այնուհետև երաժշտությունը կապահովեն դիջեյները: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00, մուտքավճարը՝ 2000-3000 դրամ: Հունիսի 25-ին DoubleTree by Hilton երևանյան հյուրանոցի տանիքին տեղի կունենա Fresh Sundays բացօթյա փարթին: Միջոցառման կազմակերպիչ, ազգությամբ վրացի Լենի Փիլփանին, որն արդեն տարուց ավելի բնակվում է Հայաստանում, PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց, որ որոշել է կազմակերպել այստեղ այդ միջոցառումը, քանի որ շատ է սիրում Երևանը: «Fresh Sundays-ը շարունակական բնույթ է կրելու: Միջոցառման նպատակը Հայաստանում ակումբային կյանքը նոր մակարդակի հասցնելն է, քանի որ ինձ այստեղ շատ է դուր գալիս: Երևանում ակումբային կյանքն, իհարկե, զարգանում է, բայց ինձ այստեղ պակասում է nu-disco երաժշտական ոճը, Fresh Sundays-ի շեշտադրությունը հենց դրա վրա է դրվելու: Ուստի ելույթ կունենան հենց այդ ժանրում հայտնի դիջեյներ Վրաստանից՝ Rotkraft-ն ու Stimmhalt-ը, ինչպես նաև կլինեն տեղացի դիջեյներ»,- պատմեց միջոցառման կազմակերպիչը: Փարթիի սկիզբը՝ ժամը 17:00, մուտքը՝ տոմսերով և հրավիրատոմսերով: Իսկ Mi Morena-ում հունիսի 25-ին հետաքրքրիր անվանում ունեցող պարային երեկո է՝ PanARMENIAN Milonga: Շտապում ենք տեղեկացնել, որ մենք այս միջոցառման հետ կապ չունենք, ինչպես և որևէ կապ չունենք PanArmenian Media Group-ի (Armenia TV, Armnews, ATV և այլն) հետ։ Այնուամենայնիվ, երեկոյի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան պարելու տանգո, միլոնգա և այլ պարեր: Սպասվում են հյուրեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բրիտանիայից և այլ երկրներից: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00, մուտքավճարը՝ 1000 դրամ: Համերգներ Հունիսի 24-ին DAS-ում ելույթ կունենա Rozen Tal ռոք խումբը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 22:00-ին, մուտքը՝ 1000 դրամ: Հունիսի 24-ին «Պոպլավոկ» ջազ-սրճարանում ելույթ կունենա Զառա Մարկոսյանը «Լայթնինգ» խմբի հետ միասին: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին: «Մեցցո» երաժշտական ակումբում հունիսի 24-ին Yellow Stones բենդն է ելույթ ունենալու, կհնչեն ռոքնռոլ ժանրի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ: Հունիսի 25-ին նույն վայրում ելույթ կունենա Absolute Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ: Kami երաժշտական ակումբում հունիսի 24-ին ելույթ կունենան Kami Friends Project-ի անդամները: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ: Հունիսի 25-ին նույն վայրում ելույթ կունենա Allusion Band-ը: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ: Առողջ մարմնում՝ առողջ հոգի Հունիսի 25-ին Street Workout Armenia-ն կազմակերպում է բացօթյա մարզումներ սպորտի բոլոր սիրահարների համար: Մարզումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները առանց տարիքային սահմանափակման: Մարզումները տեղի կունենան Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում գտնվող մարզահրապարակում առավոտյան ժամը 9:30 և կանցկացնեն Street Workout Armenia-ի փորձառու մարզիչների կողմից: Մասնակցելու համար անհրաժեշտ է միայն սպորտային հագուստ, մեկ շիշ ջուր և լավ տրամադրություն: Կինոսերների համար «Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Մումիա» (The Mummy), «Տրանսֆորմերները. Վերջին ասպետը» (Transformers: The Last Knight), «Շատ վատ աղջիկները» (Rough Night), «Ամբողջ աշխարհը» (Everything, Everything), «Մեքենաներ 3» (Cars), «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tale): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |