ՀՀ 4 շախմատիստ 2-9-րդ տեղերն են բաժանում Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5 տուրից հետո![]() 26 հունիսի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել է: Ութ շախմատիստ, 4-ական միավորով բաժանում են 2-ից 9-րդ տեղերը: Նրանց շարքերում են հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը: Առաջատարն ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովն է, որը վաստակել է 4.5 միավոր, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Հունիսի 26-ին կխաղացվեն 6-րդ տուրի պարտիաները: Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան շախմատի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 92 շախմատիստ 13 երկրից, այդ թվում 21 գրոսմայստեր: Հուշամրցաշարում սահմանված է գրոսմայստերական նորմ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |