Հռոմի պապը եկեղեցուն միասեռականներից ներողություն խնդրելու կոչ է արել

Հռոմի պապը եկեղեցուն միասեռականներից ներողություն խնդրելու կոչ է արել

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ քրիստոնյաներն ու Հռոմի Կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրեն միասեռականներից սեռական փոքրամասնությունների հանդեպ նախկինում դրսևորած վերաբերմունքի համար, հաղորդում է Reuters-ը:

Նա հայտարարել է, որ միասեռականները չպետք է խտրականության զոհ դառնան, նրանց պետք է հարգել:

«Եթե դա [միասեռականությունը,- խմբ.] մարդու վիճակ է, բայց նա բարի կամք ունի և փնտրում է Աստծուն, մենք ո՞վ ենք, որ դատենք»,- նշել է պապը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավելի վաղ դիմել է տարբեր կրոնների ներկայացուցիչներին՝ կոչ անելով միավորել ջանքերը «Աստծո անվան տակ» կատարվող բռնության ցանկացած դրսևորման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---