Նախարար. Սիրիահայերին 4% տոկոսադրույքով վարկեր են տրամադրվում

Նախարար. Սիրիահայերին 4% տոկոսադրույքով վարկեր են տրամադրվում

PanARMENIAN.Net - Հայաստանում սիրիահայերին սփյուռքի նախարարության միջնորդությամբ ցածր տոկոսադրույքով՝ 4%-ով վարկեր են տրմադրվում՝ 5 տարի մարման ժամկետով: Այս մասին ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա տեղեկացրել է, որ սիրիահայերի կրթության, առողջապահության և սոցիալական խնդիրներն ամբողջությամբ անվճար են լուծվում, գրում է Aysor.am-ը:

«Նրանց ինտեգրման խնդիրները հեշտությմաբ են լուծվում: Շուրջ 2000 երեխա սովորում է դպրոցներում, 500 երիտասարդ՝ բուհերում: Վարձավճարների հարցում բարեգործական հիմնադրամների հետ միասին օգնում է պետությունը», - նշել է նախարարը:

Վերջինս նկատել է, որ նախարարությունը զարգացման կենտրոնի հետ ստեղծել է նաև միասնական հարթակ, որտեղ սիրահայերին ուսուցանում են ՀՀ օրենսդրությունն ու բիզնես ծրագրեր:

Նախարարության տվյալով, նախորդ տարիների ընթացքում 22.000 սիրիահայ է ժամանել Հայաստան: 2017-ի սկզբից ՀՀ է տեղափոխվել 75 սիրիահայ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---