Քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը՝ Շուշիում![]() 30 հունիսի 2017 - 18:40 AMT PanARMENIAN.Net - ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ վաղը՝ հուլիսի 1-ին Շուշիում մեկնարկելու է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը: Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասել է, որ արդեն ավանդական դարձած Շուշիի քանդակագործության սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ է արվեստագետների համար: ««Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումին մասնակցելու է 10 քանդակագործ 5 երկրից: Սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները տեղարդրվելու են Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ում»,-ասել է Գասպարյանը: 2011 թվականից Շուշիում իրականացվում են «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային սիմպոզիումներ, որոնց մասնակցել են քանդակագործներ Իտալիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Լեհաստանից, Բելոռուսից, Հայաստանից և Արցախից: Անցկացված չորս սիմպոզիումի ընթացքում հայ և օտարերկրացի քանդակագործները կերտել են 52 քանդակ, որոնց մի մասը ցուցադրության են ներկայացված Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակ»-ում, մի մասն էլ՝ Շուշիի և Ստեփանակերտի տարբեր հատվածներում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |