1 հուլիսի 2017 - 13:46 AMT
Իսպանիայում ԻՊ գրոհային է ձերբակալվել

Իսպանիայում ազգային գվարդիան ձերբակալել է մի տղամարդու, որին կասկածում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կողմից 2 տարի շարունակ Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցելու համար: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Խուան Իգնասիո Զոիդո Ալվարեսը Twitter-ի իր միկրաբլոգում, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Ազգային գվարդիան Մալագայում ձերբակալել է 29-ամյա տղամարդու, որը կասկածվում է ԻՊ-ի կողմից Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցելու համար», - հայտնել է նա:

«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրների տարածքում: