Տարազների և հնագույն նախշերով արծաթյա զարդերի ցուցահանդես-վաճառք՝ Ախալքալաքում![]() 4 հուլիսի 2017 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում տեղի է ունեցել գորգերի, Հայաստանի տարբեր մարզերի հայկական ազգային տարազների և հնագույն նախշերով արծաթյա զարդերի ցուցահանդես-վաճառք: Ներկայացվել են Լիլիթ Մելիքյանի Հայաստանի տարբեր մարզերի հայկական հնագույն ազգային տարազների հավաքածուն, այլ աշխատանքներ «Տերյան» մշակութային կենտրոնից, ասեղնագործուհի Արփի Ավդալյանի աշխատանքները և Տաթև Հովակիմյանի պատրաստած արծաթյա զարդերը: Վարպետների և ձեռագործների խումբն Ախալցխայում մասնակցել է «Ռաբաթ» գորգերի միջազգային փառատոնին և Միտրոպոլիտ Նիկոլոզի հրավերով այցելել Ախալքալաք, հաղորդում է Jnews.ge-ն: Աղբյուրի հաղորդմամբ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ, վարդապետ Բաբկեն Սալբիյանը շնորհակալություն է հայտնել Միտրոպոլիտ Նիկոլոզին, որ նա հնարավորություն է տվել ախալքալաքցիներին տեսնել հին գորգերի այս հավաքածուն և հայկական ազգային տարազները: «Մենք միշտ ցանկացել ենք ունենալ հին հայկական գորգերի և Հայաստանի տարբեր մարզերի ազգային տարազների նման ցուցահանդես: Նման միջոցառումները միշտ տեղի են ունենում մեծ քաղաքներում, և մեր ժողովուրդը հեռու է մնում նման միջոցառումներից: Շնորհակալություն նաև Տաթև Մուրադյանին, ով համաձայնեց ցուցադրվել նաև Ախալքալաքում», – ասել է Բաբկեն Սալբիյանը: Տաթև Հովակիմյանը ներկայացրել է հայկական ճարտարապետության զարդանախշերով արծաթյա զարդեր, որոնք պատրաստել է իր ձեռքերով: «Բոլոր զարդանախշերը վերցված են հնագույն եկեղեցիներից: Ես աշխատում եմ Ուրարտական ոճով և փորձում եմ պահպանել արծաթագործության հին ավանդույթները», – նշել է Տաթև Հովակիմյանը: Արփի Ավդալյանն էլ ներկայացրել է ասեղնագործ աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը եզակի է: «Ասեղնագործված հնագույն զարդանախշերը ես տեղադրում եմ արծաթյա շրջանակներում, դրանք կարելի է օգտագործել», – ասել է Արփի Ավդալյանը: Տաթև Մուրադյանը, որը ներկայացնում է «Հանգույց» ժողովրդական մշակույթի հիմնադրամը և «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը, ասել է, որ «Տերյան» կենտրոնն ունի Ջավախքի և Ախալցխայի շատ տարազներ, և նրանք նորից կգան Ախալքալաք ցուցադրելու Ջավախքի տարազները: «Ես կխոսեմ «Տերյան» կենտրոնի տնօրենի հետ, և մենք անպայման կցուցադրենք այստեղ Ջավախքի տարազները: Մենք պարզապես չգիտեինք, թե գալու ենք Ախալքալաք: Արդեն գտել ենք կապեր, համագործակցություն և պլանավորում ենք մեր ապագա այցը », – ասել է Տաթև Մուրադյանը: Վարպետների և ձեռագործների խումբն արդեն երկրորդ տարին է մասնակցում են գորգերի միջազգային փառատոնին, իսկ Ախալքալաքում ցուցադրվում են առաջին անգամ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |