Սևանից ջրառը 100 մլն խ/մ-ով ավելացնելու օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Սևանից ջրառը 100 մլն խ/մ-ով ավելացնելու օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը հուլիսի 4-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության մշակած նախագիծը, ըստ որի նախատեսվում է Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 մլն խմ-ից հասցնել 270 խմ-ի։

Օրինագիծն ընդունվել է 77 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած պատգամավորները ԵԼՔ խմբակցությունից էին:

Լրացուցիչ ջուրն, ըստ գործադիրի, ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոգմանը, ինչպես նաև՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացմանը:

ԱԺ ուղարկված նախագծում կառավարության մասնագետները եզրակացրել են, որ լրացուցիչ ջրառը Սևանա լճի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ Սակայն բնապահպաններն ու ափամերձ համայնքի բնակիչները վստահ են՝ ջրազրկված տարածքներում կսկսվի նեխման պրոցես, կվտանգվի ձկների գոյությունը։

Նախագծով սահմանված է 2017-ին Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողնել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խ/մ-ն է:

Զուգահեռ բնապահպանները հայտնել են իրենց մտահոգությունն ու սկսել «SOS Սևան» պայքարը:

Կարդացեք նաև՝ Ջրի բերած, ՀԷԿ-ի տարած, Ինչու է Կառավարությունը փորձում ավելացնել Սևանից ջրառը և ինչու են դեմ բնապահպանները

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---