ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն չի առարկի, եթե Ասադը շարունակի պաշտոնավարել![]() 7 հուլիսի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրել Սիրիայի հարցում, որը չի նախատեսում նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը և ենթադրում է առավել սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, այդ թվում ռազմական ոլորտում: Այդ մասին հայտնում է Daily Beast-ը ԱՄՆ վարչակազմում և Կոնգրեսում աղբյուրների վրա հղումով: Աղբյուրը ԱՄՆ վարչակազմում հաստատել է, որ ԱՄՆ-ն չի առարկի Ռուսաստանի և նրա գործընկերների առաջարկություններին Սիրիայում ապառազմականացված գոտիների ստեղծման և երկրի մի շարք շրջաններում ռուս զինվորականների պարեկության հարցում: Ըստ պարբերականի, խոսքը մասնավորապես Հալեպի մասին է, որն ազատագրվել է գրոհայիններից սիրիական բանակի ուժերով և Մոսկվայի աջակցությամբ: Միևնույն ժամանակ, ըստ Daily Beast-ի, ԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիայի իշխանություններին փոխանցել ԱՄՆ դաշնակիցների կողմից ԻՊ գրոհայիններից ազատագրված տարածքները: Ենթադրվում է, որ այդ շրջաններում հսկողությունը կանցնի Վաշինգտոնից կախում ունեցող կազմավորումներին, մասնավորապես, Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF), հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստ է նոր խոշոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում և նույնիսկ իր վերահսկողության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները` թույլ չտալով այնտեղ քրդական պետություն ստեղծել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 2017-ի մայիսին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ: Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |