Android-ի օգտատերերը գաղտնի «խուճապի կոճակ» են գտել![]() 11 հուլիսի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Օգտատերերը Android օպերացիոն համակարգում գաղտնի «խուճապի կոճակ» (panic button), են գտել, որը թույլ է տալիս անհապաղ անջատել վտանգավոր հավելվածը: Հատուկ ռեժիմը հետևում է «դեպի հետ» ակտիվացումների հաճախականությանը: Եթե կոճակը սեղմվել է 4 անգամ, օպերացիոն համակարգը կասեցնում է գործարկված հավելվածը և վերադարձնում է օգտատերին ելքային էկրան: Դա անհրաժեշտ է կասեցնելու համար վնասակար հավելվածների աշխատանքը, որոնք արգելափակում են համակարգերի աշխատանքը, գրում է Lenta.ru-ն: «Խուճապի կոճակը» թեստավորման փուլում է գտնվում, ուստի Google-ը դեռ չի հայտարարել նման գործառույթի մասին: Համապատասխանաբար, այն հասանելի է միային Android 7.1-ի օգտատերերի մի մասին: Դա կարելի է ստուգել միայն config.xml SystemUI APK ֆայլում, հայտնում է Lenta.ru-ն Bleeping Computer-ի վրա հղումով: 2017-ի մարտին տեղեկատվական անվտանգության գծով մասնագետները հայտնաբերեցին, որ Samsung, LG, Xiaomi, Asus, Oppo և Lenovo սմարթֆոնները վաճառվում են կանխավ տեղադրված վնասակար ծրագրային ապահովման հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |