Շարմազանով. Միջազգային հանրությունը պետք է ուղիներ փնտրի, որ Բաքուն կատարի պայմանավորվածությունները![]() 12 հուլիսի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Արցախա-ադրբեջանական հակամարտությունը նոր փուլ է թևակոխել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը շփման գծում, իրականացնում է դիվերսիոն գործողություններ, սեփական բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ինչ վերաբերում է հուլիսի 11-ին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարաների հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահը 3 կետ է առանձնացրել։ «Համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջով խնդրի կարգավորումը», - նշել է Շարմազանովը։ Նրա դիտարկմամբ՝ 2-րդ կետն այն էր, որ հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատում է, որ առանց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածության անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում։ «3-րդը, որ Ադրբեջանը գործնականում չի իրականացնում Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները», - ասել է նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը պետք է շարունակի կոշտ դիրքորոշումը։ «Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ փնտրի, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները կատարի», -ընդգծել է Շարմազանովը։ Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Ընթերցեք նաև.Նալբանդյանը Մամեդյարովի հետ հանդիպմանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |