Շվեյցարիայի Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի 6-րդ տուրումգրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվել է հնդիկ Պենտալա Հարիկրիշնային:
Պարտիան ավարտվել է 38-րդ քայլում:
6 տուրերից հետո Արոնյանն ունի 3 միավոր և մեկ միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող Հարիկրիշնային:
Հուլիսի 1-ի դրությամբ ՖԻԴԵ-ի վարկանիշում նախորդ ամսվա համեմատ Արոնյանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր: