Գերմանական «Շտուտգարտը» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել Դրեզդենի «Դինամոյի» հետ և պարտվել 1:2 հաշվով:
«Շտուտգարտի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը, ով փոխարինվել է անմիջապես ընդմիջումից հետո, հայտնում է Armfootball.com-ը:
19-ամյա Գալստյանը վերջերս է «Բոխումից» տեղափոխվել «Շտուտգարտ»: Առաջին անգամ նոր ակումբի կազմում Գալստյանը խաղադաշտ էր դուրս եկել հուլիսի 10-ին«Շտուտգարտ Կիկերսի» դեմ:Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: