14 հուլիսի 2017 - 10:53 AMT
ԻՊ-ն ստանձնել է Փարիզի և Բրյուսելի վերջին չհաջողված ահաբեկչությունների պատասխանատվությունը

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Փարիզում և Բրյուսելում ահաբեկչական ձախողված փորձերի պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է dpa գործակալությունն ամերիկյան պարբերականի վրա հղումով, որի մասնագիտացումն է ջիհադական քարոզչության վերլուծությունը:

Ըստ փորձագետների, խմբավորումը հրապարակել է համապատասխան հաղորդագրությունն իր քարոզչական Rumiyah ամսագրում՝ սպառնալով նոր հարձակումներով, գրում է Deutsche Welle-ն:

Հունիսի 19-ին Գազով լցոնված տարաներ տեղափոխող ուղևորատար ավտոմեքենան մխրճվեց ոստիկանական մեքենայի մեջ և այրվեց: Զոհեր չեղան: 31-ամյա վարորդը զինված էր, բախման արդյունքում ծանր վիրավորում ստանալու հետևանքով նա հետագայում մահացավ:

Մեկ օր անց՝ հունիսի 20-ին, Բրյուսելի կենտրոնական կայարանում սպանվեց 36-ամյա տղամարդ մահապարտի գոտիով: Այնտեղ հերթապահող զինծառայողնրից մեկը կրակ էր բացել անհայտի ուղղությամբ, որի հետևանքով փոք պայթյուն եղավ: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: