Խաչատուրով. ՀԱՊԿ-ը պետք է դրական իմիջ ձևավորի միջազգային ասպարեզում![]() 14 հուլիսի 2017 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում այդ կազմակերպության գոյության 15 տարում և Հավաքական անվտանգության պայմանագրի գործողության 25 տարում ստեղծվել են անդամ պետությունների անվտանգության, անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման գործուն մեխանիզմներ: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Հուլիսի 13-ին Խաչատուրովը ելույթ է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինետգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում: Ելույթը նվիրված էր ՀԱՊԿ գործունեության առաջնայնություններին և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Խաչատուրովը նշել է, որ առանց ազգային խորհրդարանների մասնակցության բարդ է լուծել անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը, որոնք ապահովում են ՀԱՊԿ ձևաչափում գործելու իրավական շրջանակները: «ՀԱՊԿ-ը պետք է դրական իմիջ ձևավորի միջազգային ասպարեզում», -ասել է նա: Անդրադառնալով անվտանգության խնդիրներին՝ Խաչատուրովն ասել է, որ ցավոք, միջազգային քաղաքականության մեջ հաստատվում է «ուժեղի իրավունքը»: «Որոշ արևմտյան երկրներ համառորեն ձգտում են ամեն գնով պահպանել իրենց իշխող դիրքը: Մրցակիցներին չեզոքացնելուն է ուղղված նրանց քարոզչության ամբողջ հզորությունը: Մինչդեռ քաղաքական կատակլիզմների մեղավորները ներկայացվում են որպես զոհեր՝ ռազմատենչ ազգայնամոլություն, կրոնական ծայրահեղականություն որդեգրած ռեժիմները հերոսացվում են և աջակցություն ստանում «թեև նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով»,-ասել է Խաչատուրովը: 2017-ի ապրիլին Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները ստանձնել է 2017-ի մայիսի 2-ին: Մինչ այդ Յուրի Խաչատուրովը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղան էր, զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |